ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ազգակործան պատուհասից ազատվելու միակ ճանապահը ցանկացած գնով նրան հրաժարական պարտադրելն է

Ազգակործան պատուհասից ազատվելու միակ ճանապահը ցանկացած գնով նրան հրաժարական պարտադրելն է
18.06.2025 | 18:33

Ակնհայտ է, որ Եկեղեցու կողքին կանգնողները, Արցախի հարցն օրակարգում պահողներն ու խաղաղություն պոռալով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ծնկի չեկողներն այս սրիկայի դասակարգային թշնամիներն են։

ՈՒժային բոլոր կառույցները, առանց բացառության, դարձել են հոգեխանգարված իշխանատենչի ոտքի տակի փալասը։

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացրած այսօրվա ստորությունը դրա վառ ապացույցներից է։ ՈՒժայինները կարող էին Սահմանադրությամբ տրված իրենց լիազորությունների սահմաններում չկատարել պատուհասի հրամանը և ուղղակի ձերբակալել հրաման տվողին։

Բայց ո՛չ…

Հիշում եք՝ հրեշը ժամանակին հայտարարել է, որ չկա որևէ դատավոր, որ չկատարի իր հրամանները։ Այս դեպքում ռուսները կասեին՝ факт на лицо։

Հիշում եք՝ անդաստիարակը փողոցային խուլիգանին հարիր ոճով հրապարակային հայտարարեց՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», ԱԺ ամբիոնից էլ ընդդիմությանը հոխորտաց՝ «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», վերջերս էլ նրանց համբալ անվանեց։

Այո՛, և այս խոշոր եղջրավորը բավական հետևողականորեն քաղաքացու հարկերով ապրող ուժային կառույցների ամենժամյա օգնությամբ իրականացնում է իր խոստումները։

Մի վիրավորվեք, երբ ասում եմ, որ արժանի ենք այս վիճակին:

ՈՒշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, որը ոչ պակաս պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար։

Եվ Արցախը, և հազարավոր զինվորներին գլխատած ու չարությամբ պրկված այս արյունռուշտը շարունակում է թշնամու առաջ ծնկի գալով և աշխարհի առաջ մեզ ստորացնելով՝ մնալ վարչապետի աթոռին։

Ասել և կրկնում եմ՝ ազգակործան պատուհասից ազատվելու միակ ճանապահը ցանկացած գնով նրան հրաժարական պարտադրելն է, ինչը ոչ միայն մեզ տալիս է իրավունք, նաև պարտադրում են ՀՀ Սահմանադրությունն ու մարդու իրավուքներին վերաբերող Միջազգային նորմերը։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ